Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ չի աջակցում ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզաներ տրամադրելու ամբողջական արգելքին։ Նրա խոսքը հայտնում է РИА Новости-ն։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն այդ նախաձեռնությունն անվանել է շատ հակասական։ Նա նշել է, որ որոշ երկրներ այս ոլորտում մի շարք միջոցառումներ են ձեռնարկել, սակայն մյուսները չեն ծրագրում աջակցել դրան։ «Կարծում եմ, որ բոլոր ռուսաստանցիների մուտքն արգելելը լավ գաղափար չէ: Պետք է ավելի ընտրողական լինենք»,- եզրափակել է նա:
Բորելի խոսքով՝ պետք է արգելել ռուս օլիգարխների մուտքը ԵՄ։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ շատ ռուսաստանցիներ ներկա իրավիճակում պատրաստ չեն մնալ իրենց երկրում և կցանկանան լքել այն։ Ըստ դիվանագետի՝ այդ քաղաքացիների համար Եվրոպայի դռները փակելը լավ գաղափար չէ:
Ավելի վաղ Լեհաստանի փոխարտգործնախարար Շիմոն Շինկովսկին ԵՄ բոլոր երկրներից պահանջել էր դադարեցնել շենգենյան վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին։ Նա հիշեցրել է, որ Լեհաստանն արդեն մի քանի ամիս է՝ ինչ զբոսաշրջային վիզաներ չի տրամադրում ռուսաստանցիներին։