Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 19-22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 143 դեպք:
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, թմրանյութի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 13, ընտանեկան բռնության՝ 12, արգելված, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը՝ 10, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես և ինքնակամ շենքերի շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու՝ 9, յուրացնելու կամ վատնելու՝ 6, սպանության սպառնալիքի՝ 4, գույքը դիտավորությամբ վնասելու և ֆիզիկական ներգործության՝ 3-ական, խոշտանգման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, շորթման, ահաբեկչության կամ բանդիտիզմի, զենք-զինամթերքի առգրավման, ինքնասպանության դրդելու, խոշտանգման, փաստաթղթի կեղծիքի, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու, թմրամիջոցի իրացման, ինքնիրավչության, անառակաբարո արարք կատարելու, սառը զենք կրելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, հոգեկան ներգործության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 3 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել են 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար. 2 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: