Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կանադա կատարած այցի ժամանակ պատրաստվում է պայմանավորվել «կարևոր հումքի» ռուսական տարբերակին փոխարինելու հարցի շուրջ, գրում է DPA-ն։
«Կանադան նույնքան հարուստ է բնական ռեսուրսներով, որքան Ռուսաստանը, միակ տարբերությամբ, որ այն ամուր ժողովրդավարական երկիր է»,- պնդում է Շոլցը:
Նա հավելել է, որ Բեռլինը ցանկանում է սերտորեն համագործակցել Օտտավայի հետ հատկապես կանաչ ջրածնային տնտեսություն կառուցելու համար։ Բացի այդ, կանցլերը մտադիր է քննարկել հեղուկ բնական գազի, նիկելի, կոբալտի, լիթիումի և գրաֆիտի մատակարարումը։
Այժմ Գերմանիայում ձմռանը էներգետիկ կոլապս են կանխատեսում՝ ռուսական գազի մատակարարումների հնարավոր դադարեցման պատճառով։ Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը և Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլերը բազմիցս հորդորել են երկրի քաղաքացիներին կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը և գումար խնայել։
Ըստ տեղեկությունների՝ Գերմանիայի և Կանադայի ղեկավարների քննարկման թեմաներից է լինելու նաև Ուկրաինայի իրադրությունը: