«Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Այս պահին Ոստիկանության, Քննչական կոմիտեի և ԱԻՆ-ի պաշտոնյաները քննարկում են ելք գտնել տնտեսվարողների բնականոն աշխատանքի վերադառնալու ուղղությամբ։
Որոշումը կայացնելուց հետո հայտարարություն կտարածվի»,- գրել է նա։