Վրաստանի Բորժոմ առողջարանային քաղաքում փրկարարներն արդեն երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել անտառային հրդեհը։ Հրդեհաշիջման աշխատանքը դժվարացնում են չոր եղանակն ու ուժեղ քամին: Կրակը մարելու համար ներգրավված են 4 ուղղաթիռ և մոտ 250 հրշեջ, գրում է apsny.ge-ն:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ օգոստոսի 22-ից կրակի մարմանը կմասնակցեն զինծառայողները։