Գերմանական Մյունխենում ընթացող մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Էրիկ Բաղդասարյանը դարձել է չեմպիոն։
Նշենք, որ Էրիկ Բաղդասարյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է զուգափայտեր վարժությունից։ Նա մասնակցել է նաև օղակների եզրափակչին, որտեղ զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հայաստանի հավաքականից Համլետ Մանուկյանը մարմնամարզության Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր է դարձել։