ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր այցելել է «Էկոքիմսինթեզ» ՍՊԸ, որը մասնագիտացված է դիզվառելիքի արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ բարձր որակի դիզվառելիքի և գուդրոնի արտադրությամբ։ Այդ մասին ասված է նախարարի Ֆեյսբուքի էջում:
«Ներկայում ընկերության արտադրողականությունն ըստ դիզելային վառելիքի հումքի կազմում է մոտ 2000 տոննա տարեկան, սակայն նպատակ ունեն ավելացնել արտադրության ծավալները։
Ընկերության հիմնադիր Արմեն Հովհաննիսյանի հետ շրջել ենք ընկերության տարածքում, զրուցել ընթացիկ ու նախատեսվող աշխատանքների մասին։
Քննարկել ենք պետական աջակցության այն ծրագրերը, որոնց շրջանակում ընկերությունը կարող է ընդլայնել իր գործունեությունը»,- նշված է գրառման մեջ։