Թուրքիայում Հայաստանը նվաճում է հերթական չեմպիոնական տիտղոսը։ Այս անգամ փայլում է 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ եզրափակիչում մեր մարզիկը պարզապես շնչելու հնարավորություն չի տալիս ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոյին։
Բոլոր 3 ռաունդներում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր և ուժգին հարվածների մի ամբողջ տարափ էր հասցնում մրցակցին։
Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին, և Թուրքիայում երկրորդ անգամ բոլորից վեր ծածանվեց հայոց եռագույնը։