Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրման արգելքի սահմանումը վնաս կհասցնի Եվրամիության երկրներում բնակվող ռուսական համայնքներին։ Այդ մասին հայտարարել է Կիպրոսի ԱԳՆ մշտական քարտուղար Կոռնելիուս Կորնելիոն:
«Կիպրոսում և ԵՄ-ի այլ երկրներում կան ռուսական համայնքներ, և նման կերպ մենք կխոչընդոտեինք այդ ռուսաստանցիների շփումները նրանց ընտանիքների և ընկերների հետ»,- ասել է Կորնելիուն:
Նրա խոսքով՝ այդ հարցում Կիպրոսի կարծիքը կիսում են Գերմանիան և Հունաստանը: