Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտնել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան դեռևս Անկարային չեն հանձնել ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված որևէ մարդու, որոնց արտահանձնումը նրանցից պահանջում է թուրքական կողմը:
«Մենք թարմացրել ենք արտահանձնման մասին մեր հարցումները, որոնք նախկինում մերժվել էին։ Առայժմ դրանց ո՛չ դրական, ո՛չ բացասական պատասխան չկա»,- ասել է նախարարը:
Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում դաշինքին անդամակցելու վերաբերյալ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ ստորագրված հուշագիրը վերջնական բնույթ չի կրում, և Թուրքիայի խորհրդարանը կարող է չվավերացնել դրանք, եթե Ստոկհոլմն ու Հելսինկին չկատարեն դրանում ամրագրված պարտավորությունները ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու վերաբերյալ: