Վանիկ Զաքարյան (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ) - Ամենաբարձր մրցումները օլիմպիադաներն են էլի, որ լինում է, ինձ թվում է՝ էս տարի վատ չխաղացին, լավ խաղացին:
Շախմատի 14-րդ համաշխարհային օլիմպիադային մեր թիմի այս տարվա մասնակցության մասին է խոսքը. Հայաստանի շախմատի կրկնակի չեմպիոն, ֆեդերացիայի նախկին նախագահ, ՖԻԴԵ-իպատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանի գնահատականն է:
Այս ու նախորդ տարիներին ունեցած ձեռքբերումներում քիչ չէ նաև վարպետի ներդրումը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը անձամբ է այցելել ՝ ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում:
Վահրամ Դումանյան (ԿԳՄՍ նախարար) - Մեր շախմատիստների հաջողության հետ կապված՝ ես մտածեցի, որ պարտադիր, մենք պարտավոր ենք նաև հարգանքի տուրք տալ բոլոր այն մարդականց, ովքեր իրենց ներդրումն ունեն, լրջագույն ներդրումը շախմատի պատմության, մեր շախմատի զարգացման հարցում և կանգնած են շախմատի ակունքներում:
Շախմատային «Օսկարի» դափնեկիր, որի անունը նշված է ՖԻԴԵ-ի ոսկե գրքում։ Մասնագիտությամբ մաթեմատիկոս Վանիկ Զաքարյանը Խորհրդային Միության տարիներին ու նաև հետո հայկական շախմատին նոր որակ հաղորդեց, նաև նրա ջանքերով 1996 թվականին Շախմատի օլիմպիադան առաջին անգամ անցկացվեց Հայաստանում:
Էդուարդ Ղազարյան (ֆիզիկոս) - Նա ինչով որ զբաղվել է, հասել է հաջողությունների գագաթնակետին: Շախմատը. շախմատը նրա մյուս կյանքն էր:
Ընտանիք, ընկերություն, աշխատանք. այս ամենի կողքին Վանիկ Զաքարյանի համար առաջնային է եղել շախմատը:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան