Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն այցելել է «Արմենալ» գործարան՝ ընկերության գործունեությանն ու ծրագրերին ծանոթանալու նպատակով։
Շրջայցի ընթացքում քննարկվել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) դադարեցման պայմաններում գործարանի արտադրանքը դեպի ԵՄ արտահանելուն առնչվող հարցերը։
Արմեն Արզումանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել գործարանի արտադրողականության զարգացման, կարողությունների հզորացման և նոր արտադրատեսակների արտադրության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։