Մասիսի համայնքապետարանի շենք ներխուժած զինված անձը վնասազերծված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Մասիսի համայնքապետարան ներխուժած անձի գործողությունների հետևանքով որևէ անձ չի տուժել,համայնքապետարանում գտնվող պահակը և մաքրուհին անվտանգ դուրս են եկել: