Զապորոժիեի շրջանում խնդիրներ կատարող ռուս զինվորականները տեղափոխվել են հիվանդանոց ուժեղ թունավորման նշաններով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ թունավորման համար մեղադրելով Ուկրաինայի իշխանություններին:
«Անցկացված հետազոտության արդյունքում զինծառայողների օրգանիզմում հայտնաբերվել է B տիպի բոտուլոտոքսին թունավոր նյութ»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել են նաև, որ նախարարության ռազմական բժշկության գլխավոր գիտահետազոտական ինստիտուտի մասնագետների անցկացրած լրացուցիչ վերլուծությունը հաստատել է զինվորների օրգանիզմում արհեստական ծագում ունեցող օրգանական թույնի առկայությունը: