Եվրասիական տնտեսական միությունը նախատեսում է ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման շուրջ բանակցություններ սկսել Ինդոնեզիայի և Հնդկաստանի հետ: Այդ մասին ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
Նա տեղեկացրել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է համատեղ ուսումնասիրություն սկսել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտրի ազատականացման նպատակահարմարության վերաբերյալ: