ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Ուկրաինային 775 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել՝ հայտնել են Սպիտակ տնից:
Նոր տրանշի շրջանակում Միացյալ Նահանգները մտադիր է Կիևին մատակարարել հետախուզական անօդաչու թռչող սարքեր, հակատանկային հրթիռային համակարգեր, համազարկային կրակի HIMARS համակարգերի համար զինամթերք և այլ զինատեսակներ:
Պենտագոնն էլ հայտարարել է, որ ուսումնասիրում է Ուկրաինային նոր տեսակի սպառազինություն մատակարարելու հնարավորությունը, որը թույլ կտա «փոխել իրավիճակը մարտի դաշտում»՝ երկրի հարավային և արևելյան հատվածներում։