Թուրքիայի հարավային Գազիանթեփ (Այնթապ) քաղաքում ուղևորատար ավտոբուսի, հրշեջ մեքենայի, շտապօգնության մեքենայի և «Իհլաս» լրատվական գործակալության շարժական հեռուստակայանի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել՝ հայտնում են լրատվամիջոցները:
Դեպքի վայր մեկնած քաղաքապետ Դավութ Գյուլը հայտնել է, որ զոհվել է 16 մարդ, վիրավորվել 21-ը։ Զոհերի թվում են երեք հրշեջ, չորս բուժաշխատող և լրագրող: