ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով եղել է ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում:
«Վարչապետին ներկայացվել է Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, որի արդյունքում նախատեսվում է՝
-
դյուրացնել սահմանահատման գործընթացը,
-
բարձրացնել մաքսային գործառույթների և հսկողության արդյունավետությունը,
-
տարանջատել բեռնատար և մարդատար տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի ուղեհոսքերը՝ ներկայում գործող մուտքի և ելքի միասնական գոտու փոխարեն:
Արդիականացումը կնպաստի արտահանման և ներմուծման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, հսկողության թիրախավորմանը և գործառույթների կրկնության բացառմանը, ինչպես նաև զբոսաշրջության գրավչության բարձրացմանը ու քաղաքացիների պատշաճ սպասարկմանը:
Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացումն իրականացվում է մաքսային ծառայությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակում»,- գրել է ՊԵԿ նախագահը Ֆեյսբուքում: