Ռուսաստանի ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովն իր ցավակցությունն է հայտնել հայկական կողմին՝ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ Այդ մասին նա հայտարարել է ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակների խորհրդի նիստում, գրում է РИА Новости-ն։
Նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ ի հիշատակ Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների: Մասնակիցները նաև հարգել են 2021 թ. սեպտեմբերին վարժանքների ժամանակ դժբախտ պատահարի պատճառով մահացած ՌԴ ԱԻ նախկին նախարար Եվգենի Զինիչևի հիշատակը, որի ծննդյան տարեդարձը համընկել է նիստի մեկնարկի օրվա հետ:
Հինգշաբթի Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 13-րդ նիստը՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի արտակարգ իրավիճակների վարչությունների ղեկավարների մասնակցությամբ։ Նախագահ է ընտրվել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը։