Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մասիս խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ, քիչ առաջ, տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ:
Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա…»:
Ինչպես արդեն հայտնել էինք, նռնակով զինված քաղաքացին ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք։ Այս պահին ոստիկանության ներկայացուցիչները բանակցություններ են վարում քաղաքացու հետ։