Օգոստոսի 17-ին Ռիգայում Լատվիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը (նստավայր՝ Վիլնյուս) իր հավատարմագրերն է հանձնել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսին։
Նախագահ Էգիլս Լևիտսը շնորհավորել է դեսպան Հովհաննես Իգիթյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։
Զրուցակիցները կարևորել են փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը, քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լատվիական համագործակցության ամրապնդման հեռանկարները։
Կարևորվել է նաև Լատվիայում ՀՀ դեսպանի նշանակումը երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացման, ինչպես նաև առևտրատնտեսական և գործարար կապերի խորացման և ընդլայնման համար: