«Այսօր Բրյուսելում անցկացրինք արդյունավետ և բովանդակալից քննարկումներ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Եվրամիության ներգրավվածության վերաբերյալ»,- Թվիթերում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որի միջնորդությամբ էլ տեղի է ունեցել հանդիպումը:
Բանակցություններին հայկական կողմից մասնակցել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանից՝ նախագահի Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: