Արևմտյան Եվրոպան անոմալ տապից հետո հիմա էլ ստիպված է դիմակայել փոթորիկներին, աղետի զոհ է դարձել առնվազն 13 մարդ: Ավստրիայում 5 մարդ է մահացել սաստիկ քամուց, որը ծառեր է շրջել, գրում է Euronews-ը։
Փոթորիկներից 5 հանգստացող է մահացել նաև Կորսիկայում, որտեղ իշխանությունն արտակարգ դրություն է հայտարարել: Մահացածների մարմինները հայտնաբերվել են ծովում, ծովափին և ճամբարում։ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ օդերևութաբանական ծառայությունը չի կարողացել ժամանակին զգուշացնել վտանգի մասին, և խոստացել է նախաքննություն անցկացնել։ Ընդհանուր առմամբ, կղզու հարավից մոտ 7 հազար զբոսաշրջիկ է տարհանվել։
Իտալիայի հարավում օդի ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի, մինչդեռ հանրապետության հյուսիսում մոլեգնում է սառը ցիկլոնը։ Տոսկանայի և Վենետոյի շրջաններում երկու մարդ է մահացել, մոտ 50 մարդ վիրավորվել է, քամու արագությունն այստեղ հասել է ժամում 240 կիլոմետրի։
Սլովենիայում քամին քանդել է տների տանիքները, գետին տապալված ծառերը փակել են ճանապարհները:
Հորդառատ անձրևներ են սպասվում Գերմանայի հարավային շրջաններում, և փրկարարական ծառայություններն այստեղ բերվել են պատրաստ վիճակի: