Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ասել է, որ թմրամիջոցների թեստ է հանձնել երեկույթին մասնակցելու հետ կապված սկանդալից հետո: Քաղաքական գործչի խոսքը հայտնում է РИА Новости-ն։
Կառավարության ղեկավարը նշել է, որ վերջին օրերին Ֆինլանդիայի հասարակությունն իրեն լուրջ մեղադրանք է ներկայացրել, ըստ որի, միջոցառմանը, որին ինքը մասնակցել է, թմրամիջոց են օգտագործել: «Այսօր ես թմրամիջոցների թեստ եմ հանձնել, որի արդյունքները հայտնի կլինեն մեկ շաբաթից»,- ասել է վարչապետը։
Մարինը հավելել է, որ թմրամիջոցներ չի օգտագործել անգամ դեռահասային տարիքում, և վստահեցրել, որ միշտ պատրաստ է կատարելու աշխատանքային պարտականությունները։
Նախօրեին ֆիննական ԶԼՄ-ները հրապարակել էին կառավարության ղեկավարի և ֆինն այլ հայտնիների մասնակցությամբ երեկույթի լուսանկարներ ու տեսանյութ, ինչն էլ հարուցել է Ֆինլանդիայի հասարակության դժգոհությունը:
YLE հեռուստաընկերության եթերում 36-ամյա Սաննա Մարինն ընդգծել է, որ ինքը նույնպես անձնական կյանքի իրավունք ունի և վարքագիծը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում: