Ռուսաստանի համար բարեկամական չհամարվող երկրների հետ շփումները չպետք է վնասեն Մոսկվայի հետ ռազմավարական հարաբերություններին, հակասեն գործող համաձայնագրերին և ընդհանուր միավորումների, այդ թվում՝ ՀԱԿՊ-ի, ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի սկզբունքներին:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը՝ պատասխանելով ԱՄՆ հրամանատարությամբ զորավարժություններին Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցության վերաբերյալ հարցին: