Չինաստանի իշխանություններն ԱՄՆ-ից պահանջում են չեղարկել Թայվանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ նախատեսված բանակցությունները, քանի որ դրանք դիտարկում են որպես թայվանցի անջատողականներին աջակցելու գործողություններ: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Մենք վճռականորեն դեմ ենք, որ որևէ երկիր պաշտոնական բանակցություններ վարի Թայվանի հետ, որոնք ուղղված են առևտրատնտեսական համաձայնագրի կնքմանը: Մենք պահանջում ենք, որ ամերիկյան կողմը դադարեցնի պաշտոնական մակարդակով Թայբեյի հետ ցանկացած շփում: Պետք չէ առևտրատնտեսական խորհրդակցություններ անցկացնելու պատրվակով սխալ ազդանշաններ ուղարկել թայվանցի անջատողականներին»,- ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ «Մեկ Չինաստան» սկզբունքի պահպանումը Թայվանի համար պարտադիր պայման է այլ երկրների հետ համագործակցությանը մասնակցելու համար: