N զորամիավորման զորամասերում շարունակվում են օգոստոսի 16-ին մեկնարկած մարտավարաշարային պարապմունքները:
Ստորաբաժանումները բերվում են մարտական պատրաստականության տարբեր աստիճանների, իրականացվում են տեղակայման վայրերից ռազմական տեխնիկայի դուրսբերման և մարտական խնդիրների կատարման նախապատրաստական վարժանքներ: Մարտավարաշարային պարապմունքների ընթացքում հայտնաբերված թերությունները վերացվում են տեղում։
Անձնակազմը կատարելագործում է ջոկերի, դասակների, վաշտերի և գումարտակների կազմով մշտական տեղակայման վայրերից ուժերի և միջոցների դուրսբերման, նախորոշված շրջանների զբաղեցման և առաջադրված խնդիրների կատարման հմտությունները։