Եվրամիության երկրները ռուսաստանցիներին ամբողջությամբ չեն զրկի վիզաներից: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Նա նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիները կշարունակեն Շենգենյան վիզա ստանալ հումանիտար նկատառումներով:
Պաշտոնյան նաև հաստատել է լրատվամիջոցների այն տեղեկությունը, որ ՌԴ քաղաքացիներին վիզա տրամադրելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի Պրահայում՝ օգոստոսի 30-31-ը ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: