Երևանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը ցավակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
«Երևանում ԱՄԷ դեսպանությունն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով 16 մարդու մահվան կապակցությամբ՝ հայցելով Ամենակարող Աստծուն ողորմել նրանց, զոհերի ընտանիքներին համբերություն և մխիթարություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգություն, կայունություն և խաղաղություն»,- նշված է դեսպանության Ֆեյսբուքի պաշտոնական էջում։