Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակի բացասական զարգացման դեպքում կարող է դիտարկվել 5-րդ և 6-րդ էներգաբլոկները «սառը ռեզերվ» դուրս բերելու հարցը, ինչը կհանգեցնի ԱԷԿ-ի աշխատանքի դադարեցմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։
Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի այցի ընթացքում Ուկրաինան Զապորոժիեի ԱԷԿ-ում սադրանք է նախապատրաստում:
Ուկրաինական կողմն իր հերթին նշում է, որ ատոմակայանի տարածքում Ռուսաստանի գործողությունները միջուկային վտանգ են ստեղծում: