Թուրքիայի նախագահի այցն Ուկրաինա նման հզոր երկրի աջակցության մասին հզոր ուղերձ է։ Այդ մասին Լվովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Նա տեղեկացրել է, որ Էրդողանի հետ քննարկվել են հացահատիկի արտահանման նախաձեռնության բարելավման հնարավորությունները, իրավիճակը Զապորոժիեի ատոմակայանի շուրջ, պաշտպանական համագործակցության հարցեր:
«Վստահ եմ, որ Ուկրաինայի և Թուրքիայի միջև համագործակցության հետագա ընդլայնումը կուժեղացնի երկու կողմերին»,- նշել է Զելենսկին։