ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի հիշատակը:
«Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ իմ որոշմամբ 2022 թվականի օգոստոսի 17-18-ը սուգ է հայտարարված Հայաստանի Հանրապետությունում: Խնդրում եմ հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- ասաց վարչապետ Փաշինյանը: