ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը Կոսովոյում պատրաստ են միջամտել, եթե Սերբիայի և Կոսովոյի միջև կայունությունը վտանգվի: Այդ մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, ասել է դաշինքի ղեկավարը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ արևմտյան Բալկանների հարևանների միջև վերջին լարվածության շուրջ բանակցություններից հետո:
«Թեև իրավիճակը տեղում բարելավվել է, բոլոր կողմերի, մասնավորապես՝ Բելգրադի և Պրիշտինայի պաշտոնյաների պարտականությունն է կանխել նոր էսկալացիան»,- ասել է Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա կոչ է արել կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել բռնություններից։