Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցներով հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ճանապարհը։ Այդ մասին հայտնում են Արթիկի համայնքապետարանից:
Ներկա պահին ընթանում են աշխատանքներ Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում, որն ընդգրկում է 4.9 կիլոմետր հատված։ Այն ներառում է Ս.Դավթի, Ղարիբջանյան, Էստակադա, Բաղրամյան, Սակաձե, Գ.Նարեկացի փողոցները։
Ճանապարհահատվածի հիմնանորոգման ծրագրի շրջանակում հիմնանորոգվելու են նաև մայթերը։