Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի փաստաբանը համացանցում մանրամասներ է պատմել Կար Փայլանի դեմ տարիներ առաջ պլանավորված մահափորձի մասին։
Փաստաբան Մեհմեդ Ինջեն իր գրառման մեջ նշել է, որ 2016 թվականին խորհրդարան զենք էին անցկացրել՝ Կարո Փայլանի դեմ մահափորձ կազմակերպելու համար։
Թուրքական Bianet-ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը հայտարարել է, որ որոշ անձինք կանխել են 2016 թվականին իր դեմ նախատեսված մահափորձը: Նա դժգոհել է իրավապահ մարմինների դանդաղկոտությունից, ինչի պատճառով ստիպված դիմել է Անկարայի դատախազություն: