«Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրել է բժշկական նշանակության ապրանքներ (դեֆիբիլյատորներ, էնդոբրոնխիալ ասպիրացիոն կաթետրներ, վիրաբուժական սայրեր, ներծծվող թելեր, բժշկական անձեռոցիկներ և այլ պարագաներ): Այդ մասին ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:
«Նշենք, որ բժշկական նշանակության ապրանքները Հիմնադրամին հատկացրել է Կանադայի Տորոնտո քաղաքի հայկական համայնքը:
Հատկանշական է, որ «Հայաստան» հիմնադրամի հասցեով ստացված բեռների փոխանցումը տարբեր կառույցներին մշտապես կրում է նպատակային և հասցեական բնույթ»,- նշված է գրառման մեջ։