ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ժամանել է Լվով՝ օգոստոսի 18-ին մասնակցելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։ Կողմերը կքննարկեն Զապորոժիայի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և Ելենովկայում քննչական մեկուսարանի գնդակոծման հետաքննությունը։ Հաջորդ օրը Գուտերեշը կայցելի Օդեսայի երեք նավահանգիստներից մեկը, որոնք ներգրավված են հացահատիկի գործարքում։
Ավելի վաղ՝ օգոստոսի 15-ին, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Գուտերեշի հետ։ Կողմերը քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգ շահագործման պայմանները և կարծիքներ փոխանակել Ելենովկայի քննչական մեկուսարանում տեղի ունեցած միջադեպի «փաստահավաք առաքելության» գործունեության վերաբերյալ:
Ուկրաինայի Զինված ուժերը պարբերաբար գնդակոծում են ԶԱԷԿ-ի տարածքը։ Օգոստոսի 15-ին ամերիկյան M777 հաուբիցներից նրանք մոտ 25 ծանր հրետանային հարված են հասցրել Էներգոդարին և ատոմակայանի տարածքին։