Միացյալ Թագավորության գնաճի մակարդակը հասել է երկնիշ՝ 10,1 տոկոսի, հայտնել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Դա ավելի բարձր ցուցանիշ է, քան կանխատեսում էին վերլուծաբանները: Վերջին անգամ գները երկնիշ աճել են 1982 թվականի փետրվարին՝ գրում է BBC-ն։
Հունիս-հուլիս ամիսներին գնաճի մակարդակի փոփոխության վրա ամենամեծ ազդեցությունն է ունեցել սննդամթերքի և խմիչքի գների աճը: Սակայն կյանքի արժեքն աճում է բոլոր ուղղություններով, և դա մասամբ պայմանավորված է էներգակիրների գներով և Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությամբ, ինչպես նաև այնպիսի գործոններով, ինչպիսին հումքի արժեքն է:
Միևնույն ժամանակ, միջին աշխատավարձը Մեծ Բրիտանիայում չի բարձրանում, դրանով բրիտանացիներն արդեն գնում են 3 տոկոսով քիչ ապրանք, քան մեկ տարի առաջ էր։
Ակնկալվում է, որ այս տարի գնաճը կշարունակի ավելանալ: Անգլիական Բանկն էլ կանխատեսում է, որ երկու տարվա ընթացքում այն չի իջնի մինչև նպատակային մոտ 2 տոկոսի մակարդակին: