Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
«Ճապոնիայի դեսպանությունն իր խորին ցավակցությունն ու կարեկցանքն է հայտնում Հայաստանի ժողովրդին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի պայթյունի կապակցությամբ։
Սգո այս ծանր պահին Ճապոնիայի ժողովուրդն անկեղծորեն կիսում է զոհվածների ընտանիքների վիշտն ու ցավը, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- նշված է հաղորդագրության մեջ։