ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ կորոնավիրուսի իր թեստի արդյունքը դրական է եղել, և նախարարն ինքնամեկուսացել է:
«Ես թեթև ախտանիշներ ունեմ և Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի պահանջներին համապատասխան՝ հաջորդ հինգ օրվա ընթացքում ինքնամեկուսացած կլինեմ»,- նշել է Օսթինը:
Նրա խոսքով՝ չնայած հիվանդությանը՝ նա կշարունակի լիարժեք կատարել պաշտպանական գերատեսչության ղեկավարի բոլոր պարտականությունները և կաշխատի հեռավար: