Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչի հետ:
Հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանին՝ նշելով. «Մի շարք հարցեր, այդ թվում՝ նաև Հայաստանի հետ կարգավորման հարցերը, կքննարկենք աշխատանքային ճաշի շուրջ»,- ասել է Չավուշօղլուն:
Նա նշել է, որ լատվիացի իր գործընկերոջը տեղեկություններ կփոխանցի նաև Սիրիայում տիրող իրավիճակի մասին: