Ուկրաինան Իտալիայից 200 մլն եվրո վարկ է ստացել արտոնյալ պայմաններով։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։
«Համաձայն վարկային պայմանագրի պայմանների՝ միջոցները տրամադրվում են 15 տարով՝ զրոյական տոկոսադրույքով: Վարկի մարման հետաձգման արտոնյալ ժամկետը 7,5 տարի է»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ֆինանսների նախարարությունում հավելել են, որ ստացված միջոցները կուղղվեն ընդհանուր միջնակարգ կրթության հաստատությունների մանկավարժների աշխատավարձի վճարմանը:
Վարկային պայմանագիրը ստորագրվել է օգոստոսի 5-ին Ուկրաինայի ֆինանսների նախարարի և Իտալիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարի միջև: