Իրանի արտգործնախարարությունը հայերեն գրառմամբ ցավակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդին և Կառավարությանը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
«Ցավով տեղեկացանք Երևանում տեղի ունեցած պայթյունի ողբերգական դեպքի մասին, որը հանգեցրել է տասնյակ զոհերի և վիրավորների: Ցավակցելով Հայաստանի ժողովրդին և Կառավարությանը և կարեկցանք հայտնելով դեպքի հետևանքով զոհվածների ընտանիքներին՝ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է Իրանի ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: