Իրանը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին իր պատասխանն է ուղարկել իրանական միջուկային գործարքի վերականգնման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ, ինչպես նաև կարծիք է հայտնել բանակցություններում լուծում չստացած հարցերի շուրջ: Այս մասին հայտնել է իրանական ISNA գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Նշվում է, որ Իրանն ակնկալում է մյուս կողմի պատասխանը ստանալ երկու օրվա ընթացքում:
Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Կանանին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վիեննայի բանակցություններում կոնսենսուս ձեռք կբերվի Իրանի «կարմիր գծերի» պահպանման և նրա հիմնական շահերի բավարարման պայմանով: