Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը «Բանակ-2022» միջազգային համաժողովում հայտնել է, որ Թուրքիայի հետ ստորագրվել է «Տրիումֆ» անվանումով C-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ մարտկոցի մատակարարման պայմանագիր:
«Պայմանագիրը նախատեսում է նաև համակարգերի առանձին բաղադրիչների արտադրության տեղայնացում»,- ասել է պաշտոնյան:
Շուգաևը նշել է, որ «Տրիումֆը» եզակի համակարգ է, և առայժմ ոչ մի պետություն չի կարողացել նման համակարգ ստեղծել: