Ոչ միայն խաղաղասեր, այլև՝ աշխատասեր ու մեղրատու բաքֆաստ ցեղի մեղվին Ալեքսանդր Եղիազարանը հայրենի Աղավնաձոր է բերել Բելառուսից: Մանկուց մեղվի ու մեղվաբույծ պապի մասին լսած պատմությունները այնքան էին տպավորել, որ թողեց ամեն բան ու խորացավ այս գործի մեջ:
Ալեքսանդր Եղիազարյան (մեղվաբույծ) - 16-17 թվերից սկսեցի ուսումնասիրել աշխարհի մեղվաբուծությունը, թե, ասենք, որտեղ, որ երկում ինչ մակարդակի է: Տեսա, որ 50 տարով ենք հետ աշխարհից: Գտա աշխարհահռչակ երիտասարդ մի սելեկցիոների՝ Միխայել Գրաշենկոյին:
Հենց Միխայիլ Գրաշենկոն էլ բացեց մեղվաբուծության աշխարհի դռները. խորհրդատվություններ, դասընթացներ, անգամ Բելառուս ու Գերմանիա է հասել, ներմուծել բաքֆաստի տոհմային 40 մայր ու տեղական 25 մեղվաընտանիքների հետ հիմնել այս մեղվանոցն ու մայրաբուծարանը:
Ալեքսանդր Եղիազարյան - Բերեցի արհեստական բեղմնավորումով ստացած մայր մեղուներ, որոնք կոչվում են F0-ներ: Մինչ այդ ես բերել էի Ֆ1-եր, դրանք արդյունաբերական մեղր արտադրության համար են, իսկ ԻՕ մայրերը մայրաբուծության համար են:
Աշխարհի լավագույն 8 մեղուներից է բաքֆաստը, որի սելեկցիան 70 տարի է տևել: Թեև գեների մեջ հայկական դեղին մեղուն կա, բայց Ալեքսանդրը գործի դնելով, անասնաբույծի մասնագիտական հմտությունները, սելեկցիոն փորձեր է անում:
Ալեքսանդր Եղիազարյան - Հայկական դեղին մեղուն խաչասերել եմ բաքֆաստ հետ... էդ պրոցեսը տևելու է 5-7 տարի ամենաքիչը, որպեսզի ինչ-որ նոր բան ստանամ: Պատկերացնում եք՝ նրա խաղաղասիրությունը ու ձվադրությունը կարողանանք փոխանցել հայկական դեղինին:
Բաքֆաստի ամենամեծ առավելությունը գերհզոր ձվադրությունն է՝ օրական մինչև 3000-ի է հասնում, ինչի արդյունքում ստեղծված աշխատավոր զորքը աննախադեպ արդյունք է ապահովում:
Ալեքսանդր Եղիազարյան - Մեր խառնածին մեղվաընտանիքները կարող են տալ 20 կգ մեղր, ուրեմն բաքֆաստը հաստատ կկարողանա բերել մոտ 50 կգ մեղր: Էս պահին ես ձեզ կարող եմ ցույց տալ փեթակներ, որ առնվազն 60 կգ մեղր կա վրաները:
Մեղվի այս տեսակի ստացմամբ ու տարածմամբ մեղվապահ-սելեկցիոները հստակ նպատակ ունի:
Ալեքսանդր Եղիազարյան - Մի հատ օրա գալու Հայաստանում, որ անմաքուր մեղրի մասին մոռանալու են, որովհետև մարդը շատ-շատ է բերք ստանալու, ծրագրիս նպատակն է, որ Հայաստանի մասին աշխարհի որ երկրում էլ լսեն, հասկանան, որ անպայման լավ, մաքուր, մաքուր մեղր է:
Այս գործի մեջ պակաս կարևոր չեն տեխնոլոգիական հարցերը՝ ասում է Ալեքսանդրն ու ներկայացնում՝ ամուր, հիգիենիկ ցանցով, ջերմակայուն, վաղ գարնանը մեղվաընտանիքի զարգացումը 30 %-ով ուժեղացնող ու 40 %-ով ավելի բերք ապահովող պենոպոլիուրետանից փեթակների արտադրությունը: Մեղրաքամում օգտագործվող դանակների ու սարքերի մեջ էլ գտել է հեշտ ու հարմար հնար:
Ալեքսանդր Եղիազարյան - Ես սերիկը բացում եմ էս վիլկայով ու իմ աշխատանքի պրինցիպը սենց ա, շատ արագ ու որակով ա լինում:
Մեղրի շուկայի միջազգային միտումները ուսումնասիրել ու բջջային այս մեղրը բերել է տեղական շուկա: Ասում է՝ չի բյուրեղանում, հարմար ու հասանելի է բոլորին:
Ալեքսանդր Եղիազարյան - Ռամկան էս վիճակով, մի փոքր կտոր մոմաթերթ ենք դնում ստեղ, դնում ենք փեթակի մեջ, մեղուն ինքը գործում, ինքը լցնում ա սա, ու որոշեցի էս բերեմ Հայաստան:
Շուկայի արձագանքին է սպասում, դրական լինելու դեպքում կավելացնի՝ տարեկան հասցնելով մինչև 10 հազարի:
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան