Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ օգոստոսի 16-18-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +39․․․+41 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոտսոսի 16-18-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Օգոստոսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում՝ օգոստոսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: