Ալբանիայի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին:
«Խորապես վշտացած ենք Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Սումարլու առևտրի կենտրոնում, տեղի ունեցած հզոր պայթյունի մասին սարսափելի լուրերից: Անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին: Տուժածներին մաղթում ենք լիակատար և շուտափույթ ապաքինում»,- նշված է Ալբանիայի ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում: