Ջանկոյսկում ռազմական նշանակության պահեստը տուժել է դիվերսիայի հետևանքով՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Զինվորական գերատեսչությունում մանրամասնել են, որ վնաս է հասցվել նաև քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերի, էլեկտրակայանների, երկաթուղային գծին, բնակելի տների:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դիվերսիայի հետևանքները վերացնելու համար»,- հավելել են ՌԴ ՊՆ-ից։
Ավելի վաղ Ղրիմի Ջանկոյսկի շրջանի Մայսկոյե բնակավայրում՝ զորամասերից մեկի զինամթերքի ժամանակավոր պահպանության փլուզված հարթակի տարածքում, հրդեհ էր բռնկվել, պայթել էր պահվող զինամթերքը: