Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ:
«Ձերդ Գերազանցություն, հարգելի՛ Նիկոլ Վովայի: Մեծ վշտով ընդունեցի Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը։ Հրդեհի և շենքի փլուզման հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել ու տուժել: Խորապես ցավակցում եմ եղբայրական Հայաստանի ժողովրդին և խնդրում եմ իմ անկեղծ ցավակցությունը փոխանցել բոլոր նրանց, ում անդրադարձել է այս սարսափելի արհավիրքը, հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին»,- նշել է պատրիարքը:
Նա ՀՀ վարչապետին հավաստիացրել է, որ Ռուս Ուղղափառ Եկեղեցին պատրաստ է բարոյական աջակցություն ցուցաբերել բոլորին, ովքեր ունեն դրա կարիքը: